Google-ն իմանում է ձեր գտնվելու վայրն անգամ եթե դուք դա թույլ չեք տալիս

Համաձայն Associated Press-ի հետազոտությունների՝ Google-ը հետևում է ձեր տեղանքին անգամ երբ դուք մերժում եք նրան։ Արդյուքներն ապացուցում են, որ Android և iPhone հեռախոսներում Google-ի բազմաթիվ ծառայություններ պահպանում են ձեր գտնվելու մասին տվյալներն՝ անկախ գաղտնիության կարգավորումներից։ Դա նաև հաստատել է Google-ը։

Չնայած Google-ը գտվելու մասին տեղեկանալու թույլտվություն է հարցում, խնդիրը գտնվելու վայրի պատմության կարգավորման մեջ է (Location History)։ Ընկերությունը տեղեկացնում է, որ կարող եք ցանկացած պահի անջատել Location History-ն։ Այդ դեպքում ձեր գնացած վայրերի մասին տեղեկություն այլևս չի պահպանվի։ Այնուամենայնիվ, նույն հետազոտությունները պարզել են, որ դա ճիշտ չէ։

Դրան ի պատասխան Google-ը հայտնել է, որ ընկերությունը տարբեր եղանակներով է օգտագործում մարդկանց գտնվելու վայրը՝ օգնելու նրանց հնարավորինս բարելավել սարքերից օգտվելու հմտությունները։ Իրենք տրամադրում են բոլոր գործիքների նկարագրություններն ու դրանք կառավարելու համար անհրաժեշտ միջոցները։

Ըստ Google-ի՝ դուք կարող եք անջատել մեկ այլ կարգավորում, որը կոչվում է “Web and App Activity”։ Այս կարգավորումը պահպանում է տեղեկատվություն Google հավելվածների և կայքերի վերաբերյալ։

Այն անջատելուց հետո Google-ը չի պահպանում ձեր գտնվելու վայրը, սակայն Associated Press-ը նշել է, որ դա կարող է ազդել Google Assistant-ի աշխատանքի որակի վրա։

25.04.2019

Նորություններ, Լուրեր