Google-ը տասնչորս տարի որոշ գաղտնաբառեր պահել է տեքստային ֆորմատով

Google-ը վերջերս բացահայտել է, որ ծրագրային սխալի արդյունքում G Suite-ի օգտատերերի գաղտնաբառերի մի մասը պահվել է սովորական տեքստային ֆորմատով։ Սխալը տեղի է ունեցել 2005թ.-ից հետո, սակայն ընկերությունը հայտնում է, որ չկա որևէ ապացույց, որ որևէ մեկի գաղտնաբառը հասանելի է եղել կամ օգտագործվել է ինչ-որ նպատակով։

Google-ն արդեն խնդրել է օգտատերերին վերականգնել իրենց գաղտնաբառերը և ներողություն է խնդրել կատարվածի համար։

Հիշեցնենք, որ G Suite-ը Gmail-ի և այլ Google հավելվածների կորպորատիվ տարբերակն է և նախատեսված է ընկերությունների համար։

22.05.2019

Լուրեր