Google-ը մտադիր է կառուցել սմարթ քաղաք. Ինչպիսի՞ն կլինի այն

Դեռևս 2017թ.-ին լուրեր էին տարածվել սմարթ քաղաքի՝ Քուեյսայդի կառուցման մասին։

Google-ի մայր ընկերություն Sidewalk Labs-ը մտադիր է է զբաղվել սմարթ քաղաքի կառուցման հարցերով։ Այն կունենա տասնյակ աշտարակներ, որտեղ կկառուցվի շուրջ 3,000 տուն։ Բոլոր շենքերը կլինեն մոդուլային, իսկ քաղաքում կլինի միայն արևային էներգիա, գեոթերմալ տաքություն և 5G ինտերնետ կապ։ Քաղաքը կունենա նաև աղբատար և մարդատար մեքենաներ, որոնք կկառավարեն ռոբոտները։

Նպատակն  է նաև ունենալ տաքացվող մայքեր, որոնց շնորհիվ ձյունն անմիջապես կհալչի, իսկ շենքերը կունենան անձրևապաշտպանիչներ, որոնք կծածկեն բոլոր հանրային վայրերը։

Քաղաքը նախատեսվում է կառուցել Տորոնտոյի Օնտարիո լճի ափին, սակայն այն ամենաքիչը վեց տարի հասանելի չի լինի հանրությանը։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։

25.02.2019

Նորություններ, Լուրեր, Google, Smart, City