Google-ը կդադարի համագործակցել Huawei-ի հետ. ճակատագրական արգելքներ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առևտրային արգելք է մտցրել՝ համաձայն որի արգելվում է Huawei-ի պրոդուկտները վաճառել ԱՄՆ-ի շուկայում։

Դրա հետևանքով Huawei-ի հետ համագործակցությունը դադարեցրել է նաև Google-ը։ Դա նշանակում է, որ Huawei-ը չի ստանա Google-ի` Android օպերացիոն համակարգի համար նախատեսված կարևորագույն ծրագրերի թարմացումները՝ Google Play Store, Gmail և YouTube։

Huawei-ը կկարողանա միայն օգտվել Android-ի հանրային տարբերակից և չի կարողանա հասանելիություն ունենալ Google-ի ծառայություններին։ Այնուամենայնիվ, գործող Huawei սարքերի օգտատերերը կկարողանան հավելվածներ բեռնել Google Play Store-ից։

Իսկ ինչ վերաբերում է Android օպերացիոն համակարգին, ապա Huawei ընկերությունից հայտնում են, որ Android համայնքը չունի որևէ օրինական իրավունք արգելափակել որևէ ընկերության։

Չինական շուկայի համար այս արգելքներն աննշան կլինեն, քանի որ այստեղ առկա են նաև տեղական մրցակիցներ, օրինակ, Tencent-ը և Baidu-ն, իսկ եվրոպական շուկայում հաստատ կզգացվի Google-ի արգելքների ազդեցությունը։

20.05.2019

Լուրեր, Huawei