Google-ը թույլ կտա որոնել հոլովակների «կարևոր պահերը»

Google որոնողական համակարգն այսուհետ թույլ կտա որոնել հոլովակների «կարևոր պահերը»։ Օրինակ, երբ որոնեք «ինչպե՞ս» ուղեցույցներ, Google-ը կառաջարկի հատուկ պահերի վերաբերյալ ընտրություն՝ հիմնված հեղինակների կողմից տրամադրված ժամանակացույցի վրա։

 

 

 

Այս գործառույթը կաշխատի միայն YouTube-ում անգլերեն որոնումներ կատարելու դեպքում, եթե հոլովակի հեղինակը տրամադրել է ժամանակային տեղեկություն հոլովակի մասին։ Ակնհայտ է, որ այդպես ավելի հեշտ ու արագ կարելի է դիտել այն, ինչ մեզ պետք է։

 

 

23.09.2019

Նորություններ