Gmail-ով հնարավոր կլինի ստանալ «դինամիկ» նամակներ

Էլ. նամակները միշտ անփոփոխ ու ստատիկ են եղել, սակայն Google-ը որոշել է փոփոխություն մտցնել։

Gmail-ի օգտատերերն արդեն կարող են տեսնել «դինամիկ» նամակներ, որոնք ինտերակտիվ են և պարբերաբար թարմացվում են։

Դա նշանակում է, որ դուք կկարողանաք պատասխանել, օրինակ, Doodle-ի հարցումներին անմիջապես նամակից՝ առանց առանձին կայք մուտք գործելու։ Կամ, օրինակ, եթե Pinterest-ն ուղարկել է էլ. նամակ թրենդային թեմաների վերաբերյալ, նամակը կբացվի Gmail-ի ներսում և ինքնիրեն կթարմացվի։

Թարմացումը վերաբերում է նաև ընկերության պրոդուկտներին։ Օրինակ՝ օգտատերերը կարող են Google Docs-ում մեկնաբանություն գրել կամ ջնջել անմիջապես էլ. նամակից՝ առանց Google Docs մուտք գործելու։

Google-ը հայտնել է, որ համագործակցում է Doodle, Pinterest, Booking.com կայքերի հետ, սակայն չի նշել՝ արդյո՞ք օգտատերերը կկարողանան իրենք ստեղծել դինամիկ նամակներ։

Գործառույթն արդեն հասանելի է, իսկ բջջային տարբերակը կլինի շուտով։

27.03.2019

Նորություններ, Լուրեր, Google