Gmail-ը նոր սմարթ գործառույթ է թողարկել

Google-ն այժմ նաև ավտոմատ կառաջարկի գրվող էլ. նամակի թեման՝ իր Smart Compose գործառույթի շնորհիվ։

Smart Compose-ը վերջերս թողարկված գործառույթ է, որը նաև կարող է գուշակել ձեր գրած նախադասության շարունակությունը՝ ըստ ձեր գրելու նախասիրությունների։ Այն առաջարկում է տարբերակներ և ավելի է հեշտացնում նամակ գրելու գործընթացը։

05.04.2019