Facebook Messenger-ի մուգ ռեժիմի ակտիվացումը հեշտացվել է

Facebook Messenger-ի մուգ ռեժիմն արդեն հասանելի է ողջ աշխարհում։ Առաջ այն ակտիվացնելու համար պետք էր միմյանց կիսալուսին ուղարկել, սակայն այժմ օգտատերերը կարող են ակտիվացնել այն կարգավորումներից, որը կբացվի, երբ սեղմեք ձեր նկարի վրա։ Հիշեցնենք, որ մուգ ռեժիմներն օգնում են էներգիա խնայել, իսկ շատերն էլ պարզապես սիրում են ծրագրերն այդպես օգտագործել։

16.04.2019

Հավելվածներ, Լուրեր