Facebook Messenger, թե՞ Messenger Lite, ո՞ր դեպքում օգտագործել Lite-ը

Քչերը գիտեն, որ գոյություն ունի Facebook Messenger-ի մեկ այլ՝ Lite տարբերակ։ Ո՞ր դեպքում կարելի է այն օգտագործել։

Messenger հավելվածը շատ գործառույթներ ունի, որոնք ազդում են հավելվածի ծավալի վրա։ Նրա ավելի թեթև տարբերակն է Lite-ը, որը հասանելի է Android-ի օգտատերերի համար, իսկ iOS-ի համար՝ միայն Թուրքիայում։ Դե ինչ, տեսնենք, թե ինչով են նրանք իրարից տարբերվում։

 

Հիշողության սպառում և ծավալ

Facebook Messenger-ը կազմում է մոտ 199ՄԲ, որից 139ՄԲ-ն իր ծավալն է, իսկ 59.72-ն օգտատիրոջ տվյալների։ Իհարկե, ծավալը կարող է տարբերվել կախված սարքից։

Իսկ Messenger Lite-ն ընդամենն ունի 25ՄԲ ծավալ, որից 3ՄԲ-ը օգտատիրոջ տվյալների ծավալն է։ Հետևաբար, եթե ձեր հեռախոսի հիշողությունը քիչ է կամ հեռախոսն արդեն հնացել է և շատ է կախում, ապա օգտվեք Messenger Lite-ից։

 

Դիզայն

Messenger Lite-ն ունի պարզ դիզայն՝ առանց հավելյալ գործառույթների։ Միայն առկա է գլխավոր էջ, կոնտակտները և ձեր հաշիվը։ Նրանից օգտվելը շատ հեշտ է։ Ուստի, եթե դժվարանում եք օգտվել սովորական Messenger-ից կամ այն բարդ է թվում ձեզ կամ տան մեծի համար, ապա օգտվեք Messenger Lite-ից։

 

Գործառույթներ

Messenger Lite-ով կարող եք ուղարկել և ստանալ նամակներ, նկարներ, ձայնային հաղորդագրություններ, ստիկերներ և կատարել զանգեր։ Միակ բանը, որ չեք կարող անել, տեսազանգ կատարելն է։ Սակայն դրա համար արդեն կան բազմաթիվ այլ հավելվածներ, օրինակ, Viber-ը։

Facebook Messenger-ում առկա է նաև Secret Conversations՝ գաղտնի զրույցներ, գործառույթը, որը թույլ է տալիս ունենալ ամբողջովին գաղտնի նամակագրություն։ Ավելին՝ այստեղ։

Lite-ը չունի նաև անիմացիոն ստիկերներ, GIF-եր և գտվելու վայրն ուղարկելու գործառույթ։ Հետևաբար, եթե նշված գործառույթների բացակայությունն այնքան էլ էական չէ ձեզ համար, ապա կարող եք օգտվել ավելի թեթև ու պարզ Lite-ից։

Ակնհայտ է, որ Messenger Lite-ն ավելի պարզ հավելված է նրանց համար, ովքեր ունեն հեռախոսի հիշողության, ինտերնետի աշխատանքի ու բարդությունից խճճվելու խնդիր։

25.03.2019

Հավելվածներ, Messenger, Խորհուրդներ