Facebook Messenger-ը կունենա dark mode

 

Ըստ շրջանառվող լուրերի՝ Facebook-ը պատրաստվում է Messenger-ին ավելացնել այսպես կոչված dark mode՝ մթության ռեժիմ, որի դեպքում չաթի ինտերֆեյսը սև գույն կլինի։ Այն ակտիվացնելը շատ հեշտ է լինելու՝ պետք է միմյանց ուղարկել կիսալուսնի (🌙) նշանը։ Դրանից հետո չաթի էկրանին կերևան շատ լուսիններ և կստանաք ռեժիմը կարգավորումներից ակտիվացնելու հուշում։

Նկարը՝ Andrew Liptak

Հայտնի է, որ գործառույթը դեռ թեստավորվում է, սակայն որոշ օգտատերերի այն արդեն հասանելի է, կարող եք փորձել :)

04.03.2019

Նորություններ, Լուրեր, Facebook, Messenger