Facebook Messenger-ը կունենա համակարգչային տարբերակ

Facebook-ը պլանավորում է ունենալ Messenger-ի դեսքթոփ տարբերակ։ Ընկերությունը հայտնել է, որ այս տարվա վերջին այն հասանելի կլինի Mac և Windows օպերացիոն համակարգերի համար։

Համակարգչային տարբերակը կունենա զանգերի, խմբային տեսազանգերի և այլ հնարավորություններ։ Այն հիմնված կլինի Messenger.com տարբերակի վրա, սակայն հավելվածների տեսքով, որոնք այժմ թեստավորվում են։ Նման եղանակով շփումը համակարգչով ավելի արագ ու հեշտ կլինի։

01.05.2019

Կայքեր