Facebook Dating ժամադրությունների ծառայությունը գնալով ընդլայնվում է

Facebook Dating ժամադրությունների ծառայությունը գնալով մեծ տարածում է գտնում աշխարհում։ Այժմ Մեքսիկան և Արգենտինան ավելացել են այն երկրների ցանկում, որտեղ Facebook Dating ծառայությունը հասանելի կլինի։  Նման ծառայություն թողարկվել էր սեպտեմբերին Կոլումբիայում, ապա Կանադայում և Թայլանդում։

Ծառայությունը նաև ունի թարմացված գործառույթներ, օրինակ՝գտնվելու վայրն ուղարկելու հնարավորություն։

Հետագայում ավելի կհեշտացվի Facebook Dating հաշվի ստեղծումը՝ ըստ օգտատիրոջ Facebook-յան հաշվի տվյալների։

Ո՞վ իմանա՝ գուցե նման ծառայությունը գնալով ընդլայնվի և հասնի Հայաստան։

28.03.2019

Նորություններ, Լուրեր