Facebook-ն ու Instagram-ը պայքարում են պատվաստումներից հրաժարվելու դեմ

Facebook սոց. ցանցը պայքար է սկսել այն գրառումների ու գովազդների դեմ, որոնք կոչ են անում հրաժարվել պատվաստումներից։  Սակայն կայքն ամբողջովին չի հեռացնում այդ գրառումները, այլ նվազեցնում է դրանց գնահատման աստիճանը, ինչը նշանակում է, որ նման գրառումները քիչ կերևան նորություններում և որոնման արդյունքներում։ Նաև հնարավոր չի լինի գովազդել նման գրառումները։ Նույնն է սկսել անել նաև նույն աղբյուրին պատկանող Instagram-ը։

Facebook-ը հիմք է ընդունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալները։

11.03.2019

Նորություններ