Facebook-ն արհեստական բանականությամբ կճանաչի ատելություն քարոզող գրառումները

Facebook Hate Speech Stats 2

Ատելության դեմ պայքարելու համար Facebook-ն օգտագործում է ծրագրավորման նոր մեթոդ, որը կարող է արհեստական բանականության միջոցով ճանաչել ատելություն քարոզող գրառումները։

Ներկայումս կայքը նախքան օգտատիրոջ զեկուցումը կարողանում է ճանաչել հարթակում շրջանառվող ատելության քարոզի միայն կեսը։ Իսկ առցանց ծաղրի ու ոտնձգության դեպքում այն կազմում է ընդամենը 15 տոկոս։

Խնդիրը նրանում է, որ սովորաբար նման տեքստերը համակարգչի համար պարզ ու հեշտ հասկանալի լեզվով չեն լինում։ Facebook-ի վերլուծաբանը նշում է, որ տարատեսակ տերմինների իմաստները համատեքստից կախված կարող են տարբերվել, իսկ երբեմն բացասական ենթատեքստը քողարկվում է մեմերի ներքո։

Ժամանակը ցույց կտա, թե որքան օգտակար կլինի «վերահսկվող ուսուցում» կոչվող այդ նոր մեթոդը, իսկ այժմ ժամանակ է պահանջվում այն իրականություն դարձնելու համար։

03.05.2019

Կայքեր