Facebook-ն այս ամիս կթողարկի իր կրիպտոարժույթը

Facebook-ն այս ամիս կհայտարարի նոր կրիպտոարժույթի մասին։ Ընկերության աշխատակիցները, որոնք աշխատում են Լիբրա կոչվող նախագծի վրա, կարող են վճարվել կրիպտո տոկեններով, իսկ արժույթի համաշխարհային թողարկումը տեղի կունենա հաջորդ տարի։

Բացի Facebook-ի աշխատակիցներից, կրիպտոարժույթի թիրախային շուկան կլինեն «զարգացող երկրները, որտեղ արժույթն անկայուն է»։ Տոկենը հիմնականում կօգտագործվի Facebook-ի պրոդուկտների համար՝ WhatsApp, Messenger և այլն, սակայն ընկերությունը պլանավորում է նաև բանկոմատների նման ֆիզիկական տերմինալներ ունենալ։ Նաև գրանցման բոնուսներ կլինեն Facebook-ի կրիպտոարժույթը որպես վճարում ընդունողների համար։

 

07.06.2019

Լուրեր, Facebook