Facebook-ի նոր գործառույթը կօգնի խուսափել սխալներից

Twitter-ի օգտատերեր Ahmed Ghanem-ը և Matt Navarra-ն հայտնում են, որ Facebook-ում կավելանա փոստերը նախադիտելու գործառույթ։ Այսինքն՝ տարածելուց առաջ արդեն հնարավոր կլինի տեսնել, թե ինչ տեսք ունի Facebook-յան փոստը։ Այս գործառույթը հիանալի կլինի հատկապես սոց. մեդիայով զբաղվողների համար և կօգնի նրանց խուսափել սխալներից։ Այնուամենայնիվ, տվյալ պահին դեռ այս տեղեկությունը հաստատված չէ Facebook-ի կողմից, թեև պարզ է, որ սա բավական օգտակար գործառույթ է։

24.06.2019

Լուրեր, Facebook