Facebook-ի կոպիտ սխալն ազդել է միլիոնավոր օգտատերերի հաշիվների վրա

Facebook-ը պարբերաբար հայտնվում է ուշադրության կենտրոնում ու սկանդալների մեջ՝ կապված տարբեր բացահայտումների հետ, որոնք շատ օգտատերերի հիասթափեցրել են։ Այս անգամ պարզվել է, որ շուրջ 1.5 միլիոն օգտատիրոջ էլ. փոստի տվյալ բեռնվել է կայք։

Ըստ Facebook-ի՝ նման գործընթացը հատուկ նպատակ չի հետապնդել, և օգտատերերն իրենց էլ. գաղտնաբառը մուտքագրել են որպես անվտանգության հաստատման գործընթացի մաս։ Դա տեղի է ունեցել 2016թ. մաjիսից ի վեր, սակայն նրանք այժմ ջնջում են հավաքագրված բոլոր տվյալները։

Նման գործողություններն ազդել են նաև Instagram-ի միլիոնավոր օգտատերերի և ոչ միայն, ինչպես իրենք էին ասում, Facebook-ի հազարավոր օգտատերերի վրա։

Այս դեպքում գաղտնաբառերը պահվել են տեքստային ֆորմատով, որոնք հասանելի է եղել կայքի ծրագրավորողներին։ Սակայն գաղտնաբառերը Facebook-ի սահամններից դուրս չեն հանվել։

Ընկերությունը կրկին խոստացել է շտկել ամեն ինչ։

 

20.04.2019

Լուրեր, Կայքեր