Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը 2 ժամով խաթարվել էին

Այս առավոտ Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը շուրջ 2 ժամով խաթարվել էին։ Առավոտյան 6:30-ից մինչև 9-ը հազարավոր օգտատերեր չէին կարողանում մտնել կայքեր։

Պարզվել է, որ խնդիրը եղել է հիմնականում Եվրոպայում և հյուսիս-արևելյան Ամերիկայում։

Facebook-ի խոսնակը հայտնել է, որ նրանք հայտնաբերել են խնդիրը և լուծում տվել դրան։

Հիշեցնենք, որ նման խնդիր եղել էր նաև անցած ամիս։ Քանի որ երեք ծառայություն պատկանում են մեկ աղբյուրի, ստացվում է, որ մադիկ կորցնում են կապն անմիջապես երեք կայքում, իսկ դա մեծ իրարանցում է առաջացնում։

15.04.2019

Լուրեր