Facebook-ը սահմանափակել է ուղիղ եթերներ անելու հնարավորությունը

Facebook-ը Նոր Զելանդիայի տեռորիստական հարձակումների հետ կապված արդեն հայտարարել էր, որ սահմանափակելու է ուղիղ եթերներ անելու հնարավորությունը։ Իսկ այժմ ըներությունը հայտնել է, որ այն մարդիկ, որոնք խախտել են Facebook-ի որոշ կանոններ, օրինակ, իր Վտանգավոր անհատների և կազմակերպությունների քաղաքականությունը, չեն կարողանա ազատ օգտվել ուղիղ եթեր անելու հնարավորությունից։

Եթե նման անձինք շարունակեն խախտումներ անել, ապա Facebook-ը սև ցուցակ կգցի նրանք որոշ ժամանակով կամ անգամ արգելափակել մշտապես։

 

16.05.2019

Լուրեր