Facebook-ը պլանավորում է միացնել Facebook-ի, WhatsApp-ի և Instagram-ի մեսինջեռները

Facebook-ը պլանավորում է միացնել Instagram-ի նամակագրության բաժինը, WhatsApp-ը և Facebook Messenger-ը։ Թեև նրանք կմնան առանձին հավելվածներ, նրանց նամակագրական ծառայությունները կապված կլինեն միմյանց հետ։

Ծրագիրն առաջին անգամ հայտնի է դարձել New York Times-ից, և այն հավանաբար Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի գաղափարն է։

Այս միաձուլումը ֆեյսբուքյան օգտատիրոջը թույլ կտա կապ հաստատել նրա հետ, ով ունի միայն WhatsApp հաշիվ, ինչը ներկայումս անհնար է, քանի որ հավելվածները գործում են առանձին։

Ձուլման գործընթացը սկզբնական փուլում է, և, ըստ զեկույցի, այն ավարտին կհասցվի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։

03.02.2019

Instagram, Facebook, WhatsApp, Messanger