Facebook-ը պատրաստվում է նոր սահմանափակումներ մտցնել

Facebook-ը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են նվազեցնել վնասակար բովանդակության հասանելիությունն օգտատերերին։ Այն խմբերը, որոնք պարբերաբար կեղծ լուրեր կտարածեն, ավելի քիչ կերևան նորությունների դաշտում։ Դրանցից էին 2016թ. ԱՄՆ ընտրությունների ժամանակ կեղծ լուրեր տարածող խմբերը։

Մեկ այլ փոփոխություն կարող է լինել նորությունների դաշտից ցածրորակ հրապարակումների ամբողջական վերացումը։ Facebook-ը հայտնում է, որ իրենք այժմ սկսում են գնահատել՝ արդյոք տվյալ հրապարակումն արժեք ունի, թե ոչ։ Դա նման է Google-ում որոնման արդյունքների ցուցադրմանը։ Այն կայքերը, որոնք հղումներով ավելի շատ կապված կլինեն ուրիշ կայքերի, կհամարվեն վստահելի։

Բացի դրանից, Facebook-ը կատարում է այլ փոփոխություններ՝

  • Ավելի շատ ուշադրություն օրենքները խախտող խմբերի նկատմամբ
  • Ավելի շատ մանրամասներ էջի որակի մասին
  • Խմներից մեկնաբանություններն ու փոստերը ջնջելու հնարավորություն՝ անգամ դրանք լքելուց հետո
  • Վավերացված հաշիվների բեյջ Messenger-ի համար
  • Messenger-ում սև ցուցակ գցելու ավելի մանրամասն գործիք

11.04.2019