Facebook-ը պատրաստվում է միավորել նորություններն ու ստորիները

Facebook սոց. ցանցն այժմ թեստավորում է նորություններն ու ստորիները միացնելու տարբերակը։ Դա օգտատերերին թույլ կտա ծանոթանալ երկուսին նույն դաշտից։ Նոր գործառույթով օգտատերերը ոչ թե վերև-ներքև, այլ աջ ու ձախ կգնան՝ նորություններն ու ստորիները սահեցնելով տեսնելու համար։ Այդ մասին հայտնել է հետազոտող Ջեյն Վոնգը։ Ահա, թե մոտավորապես ինչպիսին կլինի հավելվածը սպասվող թարմացման արդյունքում։

17.04.2019

Հավելվածներ, Լուրեր