Facebook-ը նոր գործառույթներ է ավելացրել մահացած օգտատերերի հաշիվների համար

Facebook-ը նոր գործառույթ է ավելացրել, որով հնարավոր կլինի հարգել մահացած մարդկանց հիշատակը, որոնց հաշիվը բաց է մնացել սոց. ցանցում։ Ընկերներն ու ընտանիքի անդամները կկարողանան կիսվել թանկ հուշերով և վերհիշել անցյալը ‘tributes’ կոչվող նոր բաժնում։

Նոր գործառույթի նպատակը երկկողմանի է՝ այն թույլ կտա, որ նման հաշիվները մնան այնպիսին, ինչպիսին եղել են նախքան օգտատիրոջ մահանալը, ինչպես նաև կիսվել հուշերով և այլ փոստերով։

 

Նույնը վերաբերում է նաև ժառանգություն թողնված հաշիվներին։ Ժառանգորդները կկարողանան ղեկավարել նոր բաժինը՝ սահմանափակելով, թե ովքեր կարող են տեսնել էջում արված փոստերը։ Ծնողները կկարողանան նաև հարցում ուղարկել՝ 18 տարեկանից փոքր մահացած երեխայի հաշիվը տնօրինելու համար։

Facebook-ը նաև հայտնում է, որ բարելավել է արհեստական բանականության ալգորիթմները, որպեսզի մահացածների հաշիվներին չուղարկվեն հրավերներ կամ դրանք չներառվեն ծննդյան օրվա մասին ավտոմատ գեներացվող հիշեցումներում։

10.04.2019