Facebook-ը մտադիր է սահմանափակել ուղիղ եթերով հեռարձակումները

Facebook-ի CTO Շերիլ  Սենբերգն իր բաց նամակում հայտնել է, որ սոց. ցանցն այժմ ուսումնասիրում է ուղիղ հեռարձակումների սահմանափակման հարցը։

Դա հիմնականում պատասխանն է Նոր Զելանդիայի տեռորիստական հարձակմանը, որը ոճրագործների կողմից ուղիղ հեռարձակվում էր Facebook-ում։ Facebook-ը դրանով պատրաստ է աջակցել Նոր Զելանդիայի համայնքին և դադարեցնել ատելության քարոզը։

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նշում է,որ ատելության քարոզի սահմանափակումը միայնակ հաղթահարելը մեծ մարտահրավեր է կայքերի համար։ Նա ցանկանում է ստեղծել մի միջավայր, որտեղ սահմանափակված են քաղաքական կուսակցությունների առցանց քարոզը և կան նոր օրենքներ, որոնք պաշտպանում են օգտատերերի տվյալների գաղտնիությունը։

01.04.2019

Կայքեր, Նորություններ, Լուրեր