Facebook-ը կներկայացնի բեռնման պատմությունը ջնջելու գործառույթ

Facebook-ի Clear History բեռնման պատմությունը ջնջելու գործառույթի մասին Մարկ Ցուկերբերգը խոսել էր 2018թ. F8 միջոցառման ժամանակ։ Գործառույթը դեռ հասանելի չէ, սակայն ընկերությունն աշխատում է դրա վրա և կներկայացնի մոտակա ամիսներին։

Գործառույթը կաշխատի այնպես, ինչպես բրաուզերիների բեռնման պատմությունը ջնջելու գործառույթը և թույլ կտա ջնջել կայքում կատարած բոլոր գործողությունները մեկ կոճակով։

Ակնհայտ է, որ այս քայլը կօգնի պաշտպանել մարդկանց անձնական տվյալներն ու գաղտնի պահել նրանց նախասիրությունները, սակայն կխոչնդոտի կայքում գովազդներ տեղադրելիս մարդկանց ըստ հետաքրքրությունների թիրախավորելու հնարավորությունը։

16.05.2019

Կայքեր, Լուրեր, Facebook