Facebook-ը կթողարկի սեփական ձայնային օգնականը

Facebook-ը հաստատել է, որ պատրաստվում է թողարկել սեփական ձայնային օգնականը, որը հավանաբար կլինի Apple-ի Siri-ի, Amazon-ի Alexa-ի, և Google Assistant-ի մրցակիցը։ 

Ըստ զեկույցների՝ սոց. մեդիայի հսկան այդ գաղափարի շուրջ աշխատում է 2018թ.-ից, և դրա հետևում կանգնած է ընդլայնված իրականության նրանց համեմատաբար նոր թիմը։

Նման ծառայության դեպքում Facebook-ը հաստատ մեծ մասնաբաժին կունենա թվային օգնականների մեջ։

Իսկ Facebook-ի տարեկան F8 կոնֆերանսը տեղի կունենա ապրիլի վերջին, ուստի այս մասին նորություններ հաստատ կլինեն։

18.04.2019

Կայքեր, Լուրեր