Facebook-ը ավելացնում է «գաղտնի երկրպագուներ» գործառույթը

Facebook Dating-ը դեռ հասանելի չէ ԱՄՆ-ում, սակայն այն հինգ երկրներում, որտեղ այն հասանելի է և նրան միացող 14 երկրներում ավելացել է «գաղտնի երկրպագուներ» գործառույթը։ Այն թույլ է տալիս արտահայտել ձեր հետաքրքրությունը մինչև 9 ընկերոջ հանդեպ։ Եթե տվյալ ընկերը ձեզ նույնպես հավանում է, նրանք ստանում են ծանուցում, որ ինչ-որ մեկը հավանել է նրանց, իսկ եթե նրանք ընտրում են ձեզ որպես իրենց գաղտնի երկրպագու, ապա դուք երկուսդ էլ ծանուցում եք ստանում այդ մասին։

Կարող եք ծանոթանալ նաև հետևյալ հոդվածին՝ «Facebook Dating ժամադրությունների ծառայությունը գնալով ընդլայնվում է»։

01.05.2019

Կայքեր