FaceApp հավելվածն իր մեջ վտանգնե՞ր է պարունակում

Հավելվածը, որով մարդիկ ծերացնում ու երիտասարդացնում են իրենց կոչվում է FaceApp։ Այն ռուսական հավելված է և առաջին անգամ մեծ տարածում է գտել 2017թ.-ին։ Հիմա, ինչպես տեսնում ենք, տվյալ հավելվածը ևս մեծ տարածում ունի։ 

 

Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ այդ հավելվածն իր մեջ ռիսկեր է պարունակում և բեռնում է օգտատերեի կողմից օգտագործված լուսանկարները։ 

FaceApp-ը հայտնում է, որ կարող է ջնջել օգտատերերի կողմից բեռնված նկարները, եթե օգտատերերը դիմեն Setting>Support>Report a bug և թեմայի դաշտում գրեն “privacy”։ Ամեն դեպքում հայտնի չէ՝ արդյոք FaceApp-ը ջնջում է լուսանկարները, սակայն պետք է հիշենք, որ մեր լուսանկարները բեռնվում են ընկերության սերվերներում։ Խնդիրն այն է, որ հավելվածը ռուսական է, իսկ դա ամերիկացիների համար անհանգստության պատճառ է։  Մինչդեռ FaceApp-ը հայտնել է, որ ոչ մի տվյալ չի փոխանցվում Ռուսաստանին։ Այնուամենայնիվ, հավելվածից օգտվելուց առաջ հարկավոր է ուշադիր կարդալ նրա գաղտնիության քաղաքականությունն ու ընդհանուր դրույթներն ու պայմանները։

 

19.07.2019

Հավելվածներ, Լուրեր