Excel-ի կարևոր գործառույթներ, որոնք հավանաբար չգիտեք

Ձեզ ենք ներկայացնում Microsoft Excel-ի որոշ կարևոր գործառույթներ, որոնք հավանաբար չգիտեք։

 

Կայծգծեր

 

Կայծգծերը վիզուալ կերպով ցույց են տալիս տվյալների թրենդայնությունը՝ վերելքներն ու անկումները։

Կայծգիծ ստանալու համար ընտրեք տվյալների միջակայքը, սեղմեք Insert և ընտրեք Sparkline-ի տեսակը՝ Line, Column or Win/Loss։ Դրանից հետո մուտքագրեք թիրախային միջակայքը, որտեղ ցանկանում եք տեսնել կայծգիծը։

Powerful Excel features 1

 

Պայմանական ֆորմատավորում

 

Այս գործառույթը թույլ է տալիս տեսողականորեն ավելի ընգծված ու արտահայտիչ դարձնել ձեր տվյալների հետաքրքիր ու կարևոր մասերը։

Powerful Excel features 2

Դրանից օգտվելու համար ընտրեք տվյալների շարքը, ապա Home>Conditional Formatting > Color Scales, հետո ընտրեք գույնը։

 

Slicer

 

Այս գործառույթը կօգնի վիզուալիզացնել տվյալների փոփոխությունը, օրինակ, վաճառքի թրենդները։

Powerful Excel features 5

 

Նրանից օգտվելու համար ընտրեք տվյալների միջակայքը, սեղմեք Insert > Slicer, ապա ընտրեք ընգծվող տվյալների հատվածը։

 

Հեռացնել կրկնվող վանդակը

 

Այս գործառույթը կօգնի հեռացնել բոլոր նմանատիպ շարքերը։ Սեղմեք որևէ բջջի վրա, ապա Data պատուհանից ընտրեք Data Tools և Remove Duplicates։

Microsoft Excel Features
XLS Features

 

Տեսակավորում և ֆիլտրում

 

Այս գործառույթը կօգնի դասավորել տվյալներն ըստ տարբեր պարամետրերի և տեսակների։ Պետք է օգտվել Sorting and filtering գործառույթից, որը պատկերված է նկարում։

 

Կարող եք տվյալները տեսակավորել այբբենական կարգով, անունով, ազգանունով, մեծից փոքր։

 

Մաթեմատիկական հաշվարկներ

 

Հաշվարկ անելու համար պետք է formula վանդակում դնել = նշանը

Կարող եք մուտքագրել այն հաշվարկը, որը ցանկանում եք անել, ինչպես պատկերված է նկարում։

 

 

Ընդունվող նշանները հետևյալն են՝

+ գումարում

- հանում

* բազմապատկում

/ բաժանում

Իսկ = նշանը ցույց է տալիս, որ պատրաստվում եք հաշվարկ անել։

 

Խառը դիագրամներ

 

Խառը դիագրամներ ստանալու համար ընդծեք ցանկալի տվյալները գնացեք Insert > Combo Chart և ընտրեք դիագրամը։

 

 

21.06.2019

Խորհուրդներ, Ինչպե՞ս