Apple-ը կթողարկի սեփական բանկային քարտը

Ըստ The Wall Street Journal ամսագրի՝ Apple-ը պատրաստվում է փորձարկել իր սեփական բանկային քարտերը, որոնք հասանելի կլինեն տարվա վերջում։ Դրանով հանրության համար Apple Pay-ում հասանելի կլինեն ավելի շատ գործառույթներ։

Այս ամենն իրականություն կդառնա Goldman Sachs-ի հետ համատեղ: Քարտը կթողարկվի  Mastercard տարբերակով, և քարտապանները կունենան գումարի 2% ետվերադարձի հնարավորություն, իսկ Apple-ից գնումներ կատարելու դեպքում՝ ավելի շատ։ 

23.02.2019

Apple, Նորություններ, Լուրեր