Android-ի լավագույն ստեղնաշարային հավելվածները

Հոգնե՞լ եք ձեր միապաղաղ ստեղնաշարից և ցանկանում եք ավելի շատ գործառույթներով, գույներով ու թեմաներով ստեղնաշա՞ր։ Եկեք տեսնենք, թե որով կարելի է թարմացնել մեր ստեղնաշարը։

 

FLEKSY KEYBOARD

Այս հավելվածը հիանալի է նրանց համար, ովքեր փնտրում են գեղեցիկ ինտերֆեյսով բազմալեզու ստեղնաշար։ Այն շատ արագ է աշխատում, ունի տարբեր գունային երանգներ, ստիկերներ, չափերը փոփոխելու հնարավորություն։ Այն նաև թույլ է տալիս կատարել որոնում հենց ստեղնաշարից՝ օգտագործելով Qwant որոնողական համակարգը։ Նաև կարող եք որոնել GIF-եր YouTube-յան հոլովակներ և այլն։

 

HITAP KEYBOARD

Այս ստեղնաշարն առանձնանում է ներսում առկա պատճենումների արխիվով և հեռախոսագրքով։ Այսինքն կարելի է պատճենել տարբեր գրություններ, ապա ցանկից ընտրել ցանկացածը։ Իսկ հեռախոսագրքից կկարողանաք արագ գտնել և ուղարկել բոլոր հեռախոսահամարները։

CHROOMA KEYBOARD

Այս հավելվածն առանձնանում է նրանով, որ ստեղնաշարն ընդունում է տվյալ պահին բացված հավելվածի երանգը։ Այստեղ կան նաև տարբեր emoji-ներ, GIF-եր, նկար կցելու հնարավորությու և գաղտնիության ռեժիմ։ Նկատելի է նաև նրա սահեցվող կուրսորը։

 

MINUUM KEYBOARD

Այն ունի հետաքրքիր դիզայն և ինտերֆեյս։ Այս ստեղնաշարը կարող է փոփոխվել չափերով և փոքրանալ։

Այն կարող եք հարմարեցնել, ինչպես ցանկանաք։

Չմոռանաք անցնել հղումներով։

20.03.2019

Խորհուրդներ, Android, Հավելվածներ