Alibaba-ի հիմնադիր և Չինաստանի ամենահարուստ մարդ Ջեք Ման ներկայացնում է հաջողության իր բանաձևերը

Ջեք Ման իր 34.6 մլրդ դոլար կարողությամբ հանդիսանում է Չինաստանի ամենահարուստ մարդը և հայտնի է նաև որպես Alibaba-ի՝ օնլայն առևտրի հարթակի, հիմնադիր։ Նա հաջողության ու ձախողումների մասին շատ է խոսել։ Ահա, թե որոնք են նրա ամենաոգեշնչող մեջբերումները։

  • «Մենք երբեք փողի պակաս չունենք, մենք ունենք երազանքներ ունեցող մարդկանց պակաս, որոնք պատրաստ են մեռնել հանուն այդ երազանքի»։
  • «Այսօր դժվար է, վաղը կլինի ավելի դժվար, սակայն մյուս օրը կշողա արևը»։
  • «Եթե դու երբեք չես փորձել, ապա ինչպե՞ս կիմանաս, որ կա հնարավորություն»։
  • «Եթե աղքատ ես 35 տարեկանում, ապա արժանի ես դրան»։
  • «Հնարավորություններն այնտեղ են, որտեղ դժգոհություններն են»։
  • «Եթե ուզում ես փոխել աշխարհը, նախ փոխիր ինքդ քեզ»։
  • «Կյանքում մեկ անգամ փորձիր ինչ-որ բան և աշխատիր դրա վրա։ Փորձիր փոխել ինչ-որ բան, դրանից ոչ մի վատ բան չի լինի»։
  • «Ամենակարևոր բանը, որ պետք է ունենաս, համբերությունն է»։
  • «Մինչև 30-ը աշխատիր որևէ փոքր ընկերությունում, սովորիր լինել համբերատար, սովորիր երազել»։
  • «Եթե ինը նապաստակից մեկն ես ուզում բռնել, ապա կենտրոնացիր մեկի վրա»։
  • «Աշխարհը կմոռանա, թե ինչ ես ասել, բայց այն չի մոռանա, թե ինչ ես դու արել»։
  • «Սոված մնա և հետևիր քո երազանքներին»։
  • «Դու չես կարող միավորել բոլորի մտքերը, բայց կարող ես բոլորին միավորել մեկ նպատակի շուրջ»։
  • «Դու պետք է սովորես քո մրցակցից, բայց երբեք մի կրկնօրինակիր նրան, հենց անես դա, դու կմեռնես»։
  • «Ղեկավարը պետք է ավելի շատ պատկերացում ու հեռանկար ունենա, քան աշխատողը»։
  • «Փորձիր զարգացնել ուղեղդ, մշակույթդ, արժեքներդ, իմաստությունդ։ Կարծում եմ՝ Չինաստանն այդ ուղղությամբ է գնում»։
  • «Հիշիր, որ անցյալի հաջողությունը կարող է բերել ներկայի ձախողման, սակայն ձախողումից սովորելու դեպքում դու անպայման կհաջողես»։
  • «Նրանք ինձ անվանում էին խենթ Ջեք։ Ես կարծում եմ խենթ լինելը լավ է։ Մենք խենթ ենք, բայց հիմար չենք»։
  • «Ես չեմ ուզում, որ ինձ հավանեն, ես ուզում եմ, որ ինձ հարգեն»։
  • «Եթե դու փոքր ես, դու պետք է կենտրոնանաս և վստահես քո ուղեղին, ոչ թե ուժին»։
  • «Մոռացիր մրցակիցներիդ մասին, կենտրոնացիր հաճախորդներիդ վրա»։
  • «Ոչ ոք չէր ուզում հավատալ Ջեք Մային»։
  • «Երբ ես ինքս ինձնով եմ, ես երջանիկ եմ և հասնում եմ լավ արդյունքի»։
  • «Իմ աշխատանքն է օգնել ավելի շատ մարդկանց ունենալ աշխատանք»։
  • «Այսօր փող աշխատելը շատ հեշտ է, սակայն դժվար է կայուն եկամուտ ապահովելը՝ միևնույն ժամանակ պատասխանատու լինելով հասարակության հանդեպ և աշխարհը դարձնել ավելի լավը»։
  • «Դու երբեք չգիտես, թե ինչքան շատ բանի ես ընդունակ»։

09.03.2019

Ոգեշնչում, Խորհուրդներ