AirPod-ն աշխատել է անգամ այն կուլ տվողի ստամոքսում

AirPods-ով քնելն էլի նորմալ է համարվում, սակայն այն քնի մեջ պատահաբար կուլ տալն արդեն փոքր-ինչ տարօրինակ է։ Այնուամենայնիվ, the Daily Mail-ը հայտնում է, որ դա հենց այն է, ինչ տեղի է ունեցել Թայվանցի Բեն Հսուի հետ։

Ըստ զեկույցի՝ Հսուն արթնացել է քնից և չի գտել իր անլար ականջակալներից մեկը։ Երկար փնտրտուքներից հետո նա որոշել է սեղմել “Play Sound” և այդպես գտնել այն։ Նա շոկի է ենթարկվել, երբ AirPod-ի ձայնը լսել է իր ստամոքսից։

Նա գնացել է հիվանդանոց և լուծողական ընդունել։ Լվանալուց և չորացնելուց հետո էլ ականջակալը շարունակել է աշխատել՝ 41% լիցքավորմամբ։

Ականջակալը վնաս չի հասցրել այն կուլ տվողին՝ շնորհիվ իր վրայի պլաստիկ թաղանթի։

AirPod-ը «մշակութային ֆենոմեն» անվանելով՝ Թիմ Քուկը հաստատ սա նկատի չուներ ։)

06.05.2019

Լուրեր, AirPods