5 կայք՝ PHP ծրագրավորման լեզուն անվճար սովորելու համար

PHP ծրագրավորման լեզուն բավական մեծ պահանջարկ է վայելում և շատ կայքեր, օրինակ, Wikipedia-ն պատրաստված է այդ ծրագրով։ Այժմ առաջարկում են 5 կայք, որոնք կօգնեն սովորել PHP անվճար։

 

PHP.net

Սա PHP-ի պաշտոնական կայքն է, այստեղ կա ամեն ինչ, ինչ ցանկանում եք իմանալ PHP-ի մասին։

 

w3 Schools

Այստեղ բացի նշված լեզվից կան նաև այլ լեզուների դասընթացներ։ Կայքում կարող եք սովորել PHP-ի հիմունքները, որից հետո անցնել ավելի բարձր մակարդակների։ Ավարտելուց հետո պետք է քննություն հանձնեք։

 

PHPBuddy

Այստեղ հիմնականում կգտնեք հոդվածներ PHP-ի հիմնական առաջադրանքները կատարելու եղանակների մասին և այլն։

 

About.com:PHP/MySQL

Այստեղ կարող եք սովորել  PHP և MySQL։ Կիմանաք PHP-ի գործառույթների մասին, ինչպես օգտագործել PHP-ն և HTML-ը միասին և ինչպես առհասարակ կիրառել ծրագիրը։ MySQL բաժինը կներկայացնի՝ ինչպես PHP-ով օգտագործել տվյալների բազան և այլն։

 

Tizag

Այստեղ ևս կսովորեք PHP, այն պարունակում է ամեն ինչ, ինչ պետք է իմանալ ծրագրի մասին։

15.03.2019

Խորհուրդներ, Ծրագրավորում