3D տպիչով ստեղծվել է բացառիկ ատրճանակ

Մեքենաշինության ֆակուլտետի ուսանող Ջեյմս Պատրիկը ապշացրել է շատերին իր PM522 Washbear ատրճանակով, որը ստեղծվել է 3D տպիչով։ Այն կարողանում է յուրաքանչյուր վերալիցքավորումով կրակել 8 գնդակ։

Բացառությամբ որոշ մետաղական ու պողպատե հատվածների, այն ամբողջությամբ 3D տպիչով է ստեղծված՝ օգտագործելով ABS պլաստիկ և նեյլոն։

 

Պատրիկը նրա վրա ամիսներ է աշխատել։ Այն ունի պարզ դիզայն և թույլ է տալիս 8 անգամ կրակել իրար հետևից՝ առանց լիցքավորման։ Այն աշխարհում առաջին նմանատիպ հրացանն է, քանի որ Քոդի Վիլսոնի առաջին 3D տպիչով ատրճանակը կրակում էր ընդամենը մեկ անգամ։

 

06.04.2019