10 պատճառ, թե ինչու պետք չէ երկար նայել սմարթֆոնի էկրանին

Սմարթֆոնները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, և այնպես է ստացվել, որ մենք օրվա մեջ մի քանի ժամ անցկացնում ենք նրանց էկրանին նայելով։ Սակայն դա ունի բազմաթիվ բացասական կողմեր։ Եկեք տեսնենք, թե որոնք են այն պատճառները, թե ինչու պետք չէ երկար նայել սմարթֆոնի էկրանին։

 

Սմարթֆոնները վնասում են տեսողությունը

 

Մեր աչքերը ի զորու չէն այդքան մոտիկից տանել սմարթֆոնից արձակվող կապույտ լույսը։ Այն վնասում է աչքերը և խաթարում քունը, այդ պատճառով ցանկալի է սահմանափակել սմարթֆոնից օգտվելու ժամանակը։ Իսկ եթե ցանկանում եք փոքր-ինչ մեղմացնել սմարթֆոնի լույսի ազդեցությունն, ապա կարող եք օգտվել նրա մուգ ռեժիմից։

Smartphones Are Bad For Sleep

 

Սմարթֆոնները խանգարում են քունը
 

Քնի համար ոչ միայն վնասակար է սմարթֆոնի կապույտ լույսը, այլև նրա ծանուցումները ևս մեկ անգամ տեսնելը։ Մենք անհանգիստ ենք քնում ու արթնանում՝ հիշելով, որ մեզ նամակներ են սպասվում։ 

People looking at their phones

 

 

Սմարթֆոնները մեզ դարձնում են վանող

 

Ամենուրեք հեռախոսով զբաղվող մարդիկ բացասական տպավորություն են թողնում մարդկանց վրա և վանում են ուրիշներին։ Այս մասին փաստում են Էսեքսի համալսարանի ուսումնասիրությունները։

 

Looking at your phone on the toilet in the bathroom

 

 

Սմարթֆոնների վրա կան բակտերիաներ

 

Սմարթֆոնները մշտապես մեր ձեռքում են և շատ մոտ են մեր դեմքին։ Այն պետք է պարբերաբար մաքրել և հաճախ լվանալ ձեռքերը։

Smartphones Are Bad For Your Neck

 

Սմարթֆոնները վնասում են ողնաշարն ու վիզը

 

Մշտապես հեռախոսի մեջ լինելով՝ մենք վնասում ենք մեր ողնաշարը, մեջքն ու վիզը։ Այդպես մեր մեջքը գնալով կորանում ու տգեղանում է, իսկ ողնաշարի վրա գործադրվող ճնշումը մեծանում է։

Smartphones Can Damage Your Hands

 

Սմարթֆոնները վնասում են ձեռքերը

 

Սմարթֆոնից երկար ժամանակ օգտվելուց հետո մեր ձեռքերն ու մատերը հոգնում են, անգամ ցավում։ Հատկապես տուժում է ամենաշատն օգտագործվող բութ մատը։

Distracted driving

 

Սմարթֆոնները վտանգավոր են վարելիս

 

Վարելու ընթացքում հեռախոսով զբաղվելը շեղում է ուշադրությունը և նպաստում վթարների աճին։ Աշխատեք վարելիս չօգտվել սմարթֆոնից և ուշադիր լինել ճանապարհին։

Distracted walking while looking at your phone

 

Սմարթֆոնները վտանգավոր են քայլելիս

 

Սմարթֆոնով զբաղվելով քայլելը լավ բանի չի բերի։ Ավելի լավ է նայեք ձեր դիմաց։ Իսկ որոշ երկրներում արդեն կան ճանապարհներ՝ սմարթֆոնով զբաղվելով քայլողների համար։

Smartphones Make You More Stressed

 

Սմարթֆոնները մեզ սթրեսի են ենթարկում 

 

Սմարթֆոններից ու նրա ծանուցումներից մշտական կախվածությունը մշտապես սթրեսի է ենթարկում մեզ ու պահում սպասման մեջ։ Աշխատեք շատ չկենտրոնանալ ու չկարևորել այդ ծանուցումները։ 

Phones Are Diminishing Our Memory

 

 

Սմարթֆոնները կարող են հալյուցինացիաներ առաջացնել

 

Խոսքը «վիբրացիայի պատրանքի սինդրոմի» մասին է։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մարդկանց թվում է, թե հեռախոսը վիբրացիա է արձակում, անգամ երբ ոչ մի զանգ էլ չի եկել։

How To Wean Yourself Off Smartphones and Social Media - No

 

Այս ամենը հաշվի առնելով՝ խորհուրդ ենք տալիս սահամանափել սմարթֆոններից օգտվելը և հետևել ձեր առողջությանը։

08.07.2019

Խորհուրդներ, Սմարթֆոններ