10 լավագույն օնլայն բառարանները

Այժմ գրեթե բոլորն օգտվում են օնլայն բառարաններից։ Այդպես ավելի հեշտ է, արագ ու արդյունավետ։ Ահա օնլայն բառարանների լավագույն տասնյակը։

 

Wiktionary

 

Սա Վիկիպեդիայի տրամաբանությամբ ստեղծված բառարան է, և այստեղ փոփոխություններ կարող են անել բոլորը, ինչը փոքր ինչ-կասկածի տակ է դնում բառի իմաստային ճշգրտությունը։ Սակայն, ինչպես Վիկիպեդիան, այս կայքը ևս ունի խմբագիրների թիմ, որպեսզի ամեն ինչ հնարավորինս ճշգրիտ լինի։ Միայն այս բառարանի վրա, ամեն դեպքում, մի հիմնվեք։

 

Google Dictionary

 

Այս բառարանն ունի բազմաթիվ գործառույթներ՝ արտասանություն, բառի բացատրություն, օրինակներ, նմանատիպ արտահայտություններ և այլն։ Այն բավական հայտնի ու պահանջված բառարան է։

 

Dictionary.com

 

Բավական օգտակար ու հարուստ գործառույթներով բառարան է, նշում է նաև բառի ծագումը, պատմությունը և այլն։

 

The Free Dictionary

 

Նույնպես շատ հարուստ ու բազմալեզու բառարան է, որտեղ կարող եք գտնել տարբեր ոլորտներին առնչվող բառեր։

 

Merriam-Webster Online

 

Հիանալի բառարան է, որը բավական մեծ տարածում ունի։ Ունի իրավաբանական, բժշկական, իսպաներեն-անգլերեն բառարան և բառարանագանձարան։

 

 

Cambridge Dictionary Online

 

Այս մեծ կայքում կգտնեք չորս տեսակի բառարան՝ ներառյալ դարձվածայինը։ Սա բավական լուրջ բառարանային աղբյուր է։

 

Visuwords

 

Այստեղ ամեն ինչ վիզուալիզացված է դիագրամների միջոցով և ավելի տեսանելի է դարձված բառերի միջև կապը։

 

Wordia

 

Այստեղ կգտնեք տարբեր հոլովակներ, խաղեր, որոնք կհեշտացնեն բառեր սովորելը։

 

NetLingo

 

Սա հրաշալի բառարան է հապավումներ սովորելու համար։ LOL, FWIW և այլ նմանատիպ արտահայտություններ կարող եք գտնել այստեղ։

 

Urban Dictionary

 

Առօրյա-խոսակցական ու ժարգոնային արտահայտությունների հրաշալի բառարան է։ Եթե ձեր լսած անգլերենը հասկանալի չէ ժարգոնի պատճառով, ապա այստեղ ամեն ինչ պարզ կդառնա։

04.06.2019

Կայքեր