Քայլի Ջենները Forbes-ում նոր ռեկորդ է սահմանել

Քայլի Ջենները պաշտոնապես համարվում է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը, որն ամեն ինչի հասել է ինքնուրույն։

Երեքշաբթի օրը Forbes-ն ու Bloomberg-ը հայտնել են, որ նա պաշտոնապես հատել է մեկ միլիարդ դոլարի սահմանը։ Նա ընդամենը 21 տարեկան է, իսկ հաջողության գրավականը Kylie Cosmetics-ն է։

Նա հետևում է Մարկ Ցուկերբերգին քայլերին, որն իր առաջին միլիարդին հասել է մինչև 30 տարեկանը։ Իսկ Բիլ Գեյթսն այդ արդյունքը գրանցել է 31 տարեկանում։

06.03.2019

Նորություններ