Ցնցեք ձեր սմարթֆոնը՝ զեկուցելու Facebook-ի խոտանի մասին

Եթե ամեն օր օգտվում եք Facebook-ից, ապա հնարավոր է, որ հաճախ հանդիպեք խոտանների՝ բագերի, և Facebook-ն ուրախ կլինի, եթե այդ մասին հայտնեք իրենց թիմին։ Բայց ո՞վ այդքան ժամանակ ունի։ Այդ մասին նրանք մտածել են։

Շուտով Facebook-ը գործարկելու է մի նոր գործառույթ, որը կոչվում է  “shake to report”։ Այն թույլ կտա ցնցել սմարթֆոնը՝ խոտանի մասին զեկուցելու համար՝ հասանելի լինելով iOS և Android օպերացիոն համակարգերում էլ։

Պարզապես պետք է ցնցեք սմարթֆոնը և կհայտնվի մենյու, որտեղից կարող եք զեկուցել խոտանի մասին։

Սկզբում այս գործառույթը հասանելի կլինի քչերին, սակայն հաջորդ շաբաթների ընթացքում աստիճանաբար կտարածվի։

 

03.06.2019

Լուրեր, Կայքեր