Սպասվող iPhone 11-ի տեսախցիկը կունենա խոշոր թարմացումներ

Ըստ բամբասանքների՝ Apple-ը պատրաստվում է գալիք iPhone 11-ի տեսախցիկների խոշոր թարմացման։

Apple-ի պրոդուկտների մասին ժամանակից շուտ տեղեկություններ հայտնող Մինգ Չի Կուոն հայտնում է, որ նոր սմարթֆոնի սելֆի տեսախցիկը 7ՄՊ-ից կդառնա 12։

Բացի դրանից, տեսախցիկի ոսպնյակը կծածկվի հատուկ թաղանթով, որը կօգնի բարելավել նկարների որակը, և ասում են, որ դա վերաբերում է սեպտեմբերի սպասվող iPhone-ների բոլոր երեք մոդելներին։։

Նախկինում հայտնի էր դարձել, որ նոր մոդելը կունենա նաև եռակի հիմնական տեսախցիկ։

Եվ ամենակարևոր թարմացումն այն է, որ հավանաբար, Apple-ը հատուկ ծածկույթ կկիրառի՝ սելֆի տեսախցիկը և երրորդ հիմնական տեսախցիկն անտեսանելի դարձնելու համար։

22.04.2019

Smartphones, iPhone