Ջեֆ Բեզոս՝ աշխարհի ամենահարուստ մարդը. Մի քանի փաստ նրա մասին

Աշխարհի ամենահարուստ մարդու պատվավոր կոչումը վաղուց Բիլ Գեյթսին չի պատկանում։ Ջեֆ Բեզոսն իր 162 միլիարդ դոլար կարողությամբ համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը 2018թ. սեպտեմբերի տվյալների համաձայն։ Նա Amazon-ի գործադիր տնօրենն է։ Սակայն այդքանից բացի կան որոշ փաստեր, որոնք շատ քչերին են հայտնի։ Դե ինչ, եկեք միասին պարզենք, թե ինչ չգիտենք նրա մասին։

 

Amazon-ի օգտատերերը կարող են նամակ գրել անմիջապես Բեզոսին

jeff bezos facts

Հաճախորդները կարող են կապ հաստատել նրա հետ [email protected] էլ. փոստի հասցեով։ Նրա համար հաճախորդների սպասարկումը խիստ կարևոր է։

 

Amazon-ը հիմնադրվել է ավտոտնակում

Investing in Amazon jeff bezos garage

Ջեֆն ընկերությունը հիմնադրել է 1994թ.՝ որպես օնլայն գրախանութ՝ իր ծնողների խնայողություններով։

 

Նա The Washington Post-ի սեփականատերն է

Նա The Washington Post-ի սեփականատերն է դարձել  2013թ. 250 միլիոն դոլարով։

 

Նա հիանալի ղեկավար է

 

Բեզոսն ընդգրկվել է Fortune ամսագրի «Աշխարհի հիսուն լավագույն ղեկավարների» ցանկում, իսկ  2012թ.-ին նույն ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն բիզնեսմեն»։

 

Հանդիպումներում նա կիրառում է  «երկու պիցցայի» օրենքը

Ջեֆը կարծում է, որ եթե երկու պիցցան բավական է կերակրելու հանդիպման անդամներին, ապա մարդիկ շատ են։ Նրանք պետք է քիչ լինեն, որպեսզի անգամ ամենաամաչկոտ մարդը կարողանա մասնակցել քննարկմանը։

 

Նա արգելել է PowerPoint պրեզենտացիաները

Որպեսզի քաջալերի քննադատական մտածողությունը, Ջեֆն արգելել է PowerPoint-ի կիրառումը գրասենյակում։ Դրա փոխարեն աշխատակիցները պետք է ներկայացնեն վեց էջանոց աշխատանք, ուստի պետք է նաև ունենան գրելու հմտություններ։

Նա քնում է ամենաքիչը 8 ժամ

Նա միշտ փորձում է քնել ամենաքիչը 8 ժամ և չունի զարթուցիչի կարիք՝ առավոտյան շուտ արթնանալու համար։

 

Նրա հայրը չգիտեր որդու հաջողությունների մասին

Բեզոսի կենսաբանական հայրն աշխատում էր կրկեսում, և մայրը խնդրել էր նրան հեռու մնալ իրենցից, երբ Բեզոսը չորս տարեկան էր։ Հարցազրույցի ժամանակ Բեզոսի հայրն  ասել է, որ չգիտի, թե ինչերի է հասել իր որդին։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։

26.02.2019

Amazon, Փաստեր, Ջեֆ Բեզոս