Որտե՞ղ դնել Wi-Fi սարքը՝ մաքսիմալ արագության համար

Եթե ձեր ինտերնետի համար շատ եք վճարում, դա դեռ չի նշանակում, որ այն պարտադիր արագ է լինելու։ Կան որոշ գործոններ, որոնք մեծապես ազդում են ինտերնետի արագության վրա։ Դրանցից մեկը սարքի դիրքն է։ Եկեք պարզենք, թե որտեղ է պետք դնել Wi-Fi սարքը՝ մաքսիմալ արագության համար։

top50814router.jpg

 

Ընտրեք կենտրոնական դիրք

 

Սովորաբար Wi-Fi սարքերն ամրացվում են պատին, քանի որ այդպես հարմար է միացման առումով, սակայն դա այնքան էլ ճիշտ որոշում չէ։

Wi-Fi սարքերն ազդանշան են ցրում բոլոր ուղղություններով, և կենտրոնում տեղադրելու դեպքում դուք մեծապես կբարելավեք Wi-Fi ծածկույթը։

 

Բարձրացրեք սարքը

 

Wi-Fi սարքերը սովորաբար ազդանշանը դեպի ներքև են ուղղում, այդ պատճառով ավելի լավ է այն բարձր տեղ դնել։

 

Խուսափեք այլ սարքերից

 

Փորձեք ընտրել այնպիսի վայր, որտեղ չկա այլ էլեկտրոնիկա կամ խոշոր մետաղական առարկաներ։ Որքան շատ պատեր, էլեկտրոնիկա և մետաղ լինի սարքի մոտ, այնքան նրա ազդանշանը կթուլանա։ Նման սարք կարող է լինել միկրոալիքային վառարանը, որը մեծապես ազդում է Wi-Fi-ի արագության վրա։

 

Ալեհավաքը կարևոր է

 

Սարքի ալեհավաքն իսկապես օգնում է ազդանշանի ուժեղացման հարցում։ Եթե սարքն ունի երկու կամ ավելի ալեհավաք, ապա դրանք մի դրեք նույն ուղղությամբ, մեկը դրեք ուղղահայաց, իսկ մյուսը՝ հորիզոնական դիրքով։ 

 

Դե ինչ, կարծում ենք կհետևեք այս քայլերին և կմեծացնեք ձեր Wi-Fi-ի արագությունը։

24.07.2019

Ինչպե՞ս