Որտե՞ղ անվճար սովորել JavaScript ծրագրավորման լեզուն

Եթե ցանկանում եք բարձր վարձատրվող աշխատանք ունենալ և տիրապետել ոլորտում մեծ պահանջարկ վայելող JavaScript լեզվին, ապա անցեք գործի։ Ահա այն կայքերը, որոնք ձեզ կօգնեն այն հարցում։ Ի դեպ, անգլերեն սովորելն էլ չէր խանգարի։ Այդ մասին կարող եք իմանալ այստեղ։


Դե ինչ, ահա կայքերի ցանկը, որոնք կօգնեն տիրապետել լեզվին անվճար։


Codecademy. Այս կայքի մասին բազմիցս խոսել ենք, քանի որ այն թույլ է տալիս սովորել ծրագրավորման տարբեր լեզուներ։
 

"Eloquent JavaScript". Այս անվճար ռեսուրսը բաղկացած է երեք մասից՝ լեզու, բրաուզեր և նոդ։
 

Khan Academy. Այն ևս անվճար է և շատ հարմարավետ։ Ավելի մանրամասն՝  Intro to JS: Drawing & Animation։
 

"JavaScript for Cats". Այստեղ կան տարբեր բաժիններ և կատվի նկարներ։ Կայքն ասում է, որ այն այնքան հեշտ է, որ մարդը նույնպես կարող է սովորել։
 

Channel 9. Այստեղ դասերը հոլովակների տեսքով են՝ հիմնականում սկսնակների համար։ Հոլովակները բաղկացած են 21 մասից։
 

Learn-JS.org. Այստեղ կարող եք սովորել կոդը և անմիջապես գրել այն։
 

JavaScript Garden. Այս աղբյուրը հիանալի է ավելի փորձառու մասնագետների համար, որոնք տիրապետում են լեզվի հիմունքներին։
 

Mozilla Developer Network. Այստեղ կան դասընթացներ սկսնակներից միջև միջին ու ավելի պրոֆեսիոնալ ուսանողների համար։

 

Ռուսերենով

learn.javascript.ru, նույնն անգլերենով՝ javascript.info։ 

 

Չմոռանաք անցնել հղումներով։

13.03.2019

Խորհուրդներ, Ծրագրավորում