Ո՞րն է Xiaomi-ի մատչելիության գաղտնիքը. փաստեր բրենդի մասին

Չի կարելի ժխտել, որ Xiaomi-ի բրենդի հաջողության գաղտնիքը նաև նրա մատչելի գնի մեջ է, սակայն կան որոշ բաներ, որոնք ևս կարևոր են այս ապրանքանիշի սիրված ու ճանաչված լինելու հարցում։ Դե ինչ, եկեք որոշ փաստեր պարզենք հիմա։

 

Անունը

 

Xiaomi-ի բառացիորեն նշանակում է կորեկ և բրինձ, ինչը ցույց է տալիս, որ Xiaomi-ն ցանկանում է սկսել փոքր բաներից նախքան մեծ բարձունքների հասնելը։

“Mi”-ն նաև Mission Impossible բառի համառոտ տարբերակն է՝ ցույց տալու այն անհնարին խոչընդոտները, որոնք նրանք հաղթահարել են։

 

Չինաստանի Apple-ը

 

Համարվելով Չինաստանի Apple՝ Xiaomi-ի դիզայնները հաճախ նմանվում են Apple-ի պրոդուկտների դիզայնին, բացի այդ, այս բրենդը Չինաստանում ունի այնքան սեր ու ճանաչում, որքան Apple-ն ԱՄՆ-ում։

 

Թալիսմանը

 

Xiaomi-ի թալիսմանը Mitu անունով նապաստակն է, որը կրում է Ուշանկա (Լեյ Ֆենգի գլխարկը)։ Գլխարկի վրա առկա է կարմիր աստղ, իսկ նապաստակին վզի փաթաթված է շարֆ։

 

Ֆիզիկական խանութներ

 

Xiaomi-ն չունի որևէ ֆիզիկական խանութ աշխարհում, բացի Չինաստանից և վերջերս նաև Սինգապուրից։ Սակայն նրանք աշխատում են օնլայն, ինչն օգնում է գումար խնայել և չթանկացնել ապրանքների գները։

 

Գովազդներ

 

Բացի ֆիզիկական խանութներից, Xiaomi-ն չունի նաև գովազդային միջոցներ և չի գովազդում իր պրոդուկտներն, օրինակ, ֆիլմերում և այլն, ինչը ստիպում է մտածել, թե ինչպես ընկերությունն այդքան արագ հասավ բարձունքի։

 

Գինեսի ռեկորդ

 

Xiaomi-ն Հնդկաստանում վաճառել է 15,000 Mi3 սմարթֆոն ընդամենը երկու վայրկյանում։ Բացի այդ, տվյալ մոդելն այդ պահին համարվում էր աշխարհի ամենաարագ սմարթֆոնը։

2014թ.-ին նրանք ռեկորդակիր դարձան՝ մեկ օրում վաճառելով 2.1 միլիոն սմարթֆոն։

 

Կապը Google-ի հետ

 

Xiaomi-ի ինը գլխավոր ղեկավարներից երեքը Google-ի նախկին աշխատողներ են։ Կարելի է ասել, որ ընկերության հաջողությունը պայմանավորված է նաև նրանց ներկայությամբ։

 

Յուրահատուկ տեսախցիկ

 

Xiaomi-ի տեսախցիկները հատուկ տեխնոլոգիա ունեն, որի շնորհիվ դուք ավելի գրավիչ տեսք եք ստանում։ Սակայն դրա մասին հիմնականում ենթադրվում է։

 

Գլխավոր գրասենյակը Սինգապուրում

 

Xiaomi-ն որպես գլխամաս է ընտրել Սինգապուրը, քանի որ այն հայտնի է հագեցած շուկայով, և այնտեղից ստացած կարծիքները նրանց համար համարվում են ճիշտ ու տեղին։

 

Լոգոն

 

Xiaomi-ի լոգոն թաքնված բառ ունի իր ներսում, այն կհայտնվի այն ժամանակ, երբ գլխիվայր շրջեք լոգոն։ Այն չինարենի “心” հիերոգլիֆն է, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է «սիրտ»։

 

14.05.2019

Փաստեր