Ոչ մի Bluetooth. AirDrop և AirPlay. Ի՞նչ են և ինչո՞վ են տարբերվում

Տեղեկատվություն փոխանցելը և այն էլ շատ արագ ու հեշտ, չափազանց կարևոր է մեր օրերում։ Apple-ի iOS և Mac էկոհամակարգերում այս ամենն արդեն իսկ իրական է՝ շնորհիվ AirDrop և AirPlay գործառույթների։ Այստեղ կարևոր են հետևյալ հարցերը՝ ինչո՞վ են դրանք տարբերվում իրարից և ինչպե՞ս օգտվել դրանցից։

 

AIRDROP

 

AirDrop-ը թույլ է տալիս տեղեկույթ փոխանցել մոտակա iOS կամ Mac սարքեր ամբողջովին անլար։

AirDrop-ից օգտվելու համար պետք է ունենալ՝

  • Mac համակարգիչ OSX Yosemite կամ ավելի նոր ծրագրով
  • iPhone 5 կամ ավելի նոր մոդել
  • iPad Pro iOS 7 կամ ավելի նոր ծրագրով
  • iPad mini iOS 7 կամ ավելի նոր ծրագրով
  • Հինգերորդ սերդնի iPod touch iOS 7 կամ ավելի նոր ծրագրով

 

AirDrop

 

Wi-Fi-ը և Bluetooth-ը ևս պետք է միացված լինեն։ Որևէ բան փոխանցելու համար պետք է ընտրեք ֆայլը, սեղմեք կիսվել և ընտրեք AirDrop-ը։

 

AIRPLAY

 

AirPlay-ն իր հերթին նախատեսված է մեդիա ֆայլեր փոխանցելու համար։ Նկարներ, վիդեոներ և երաժշտություն ևս կարելի է փոխանցել։ Նրանից օգտվելու համար պետք է երկու սարքերն էլ միացված լինեն նույն Wi-Fi ցանցին, իսկ Bluetooth-ը ևս պետք է միացված լինի։ Այն հիանալի է սարքի էկրանը Apple TV-ի կամ հայտնի Smart TV-ների վրա արտացոլելու, ինչպես նաև սիրելի երաժշտությունը բարձրախոսով միացնելու համար։ Airplay-ը կարող է աշխատել հետևյալ սարքերի դեպքում՝

  • iPhone 4 կամ ավելի նոր մոդել։ AirPlay Mirroring-ը, որը iOS սարքի էկրանի արտացոլումն է Apple TV-ի միջոցով, պահանջում է iPhone 4S կամ ավելի նոր մոդել
  • iPad, iPad mini, iPad 2 կամ ավելի նոր մոդել AirPlay Mirroring-ի համար
  • Չորրորդ սերնդի iPod touch կամ ավելի նոր մոդել

 

20.05.2019