Ոգեշնչող մեջբերումներ ֆինանսական անկախության հասնելու մասին

Իհարկե երջանկությունը փողի մեջ չէ և միայն դա չի կարող երջանկացնել ձեզ, բայց ի՞նչ կասեք, եթե այնքան գումար ունենայիք, որ կարողանայիք ինքնուրույն կառավարել ձեր կյանքը և ավելի լավը դարձնեիք այն։ Ահա մի քանի ոգեշնչող մեջբերում, որոնք կօգնեն ձեզ փոխել ձեր հարաբերությունները փողի հետ։

 

  • «Երբ հասկանաս, որ քո արժեքը չի որոշվում քո աշխատավարձի չափով, դու կունենաս ֆինանսական անկախություն»։ Սյուզ Օրման
  • «Փողը զզվելի ղեկավար է, բայց գերազանց ծառա»։ Բարնում
  • «Հարստությունը կյանքը լիարժեք ապրելու կարողությունն է»։ Հենրի Դեյվիդ Թորո
  • «Ավելի կարևորը ոչ թե այն է, թե ինչպես ենք մենք հասնում ֆինանսական անկախության, այլ  թե ինչու։ Գտիր ազատ ու հարուստ լինելու քո պատճառները»։ Ռոբերտ Կիյոսակի
  • «Նպատակն ավելի շատ փողը չէ, նպատակը քո իսկ դրույթներով ապրելն է»։ Քրիս Բրոգան
  • «Քո տնտեսական անկախությունը քո աշխատանքում չէ, այն քո ստեղծելու կարողության մեջ է՝ մտածելու, սովորելու, ընդունելու, կերտելու։ Դա է ֆինանսական անկախությունը։ Այն հարստություն ունենալու մեջ չէ, այլ այն ստեղծելու»։ Ստեֆն Քովեյ
  • «Լավ ֆինանսական պլանը ճանապարհային քարտեզ է, որը ցույց է տալիս, թե ինչպես են մեր այսօրվա ընտրություններն ազդում մեր ապագայի վրա»։ Ալեքսա Վոն Տոբել
  • «Ֆինանսապես անկախ լինելու համար դու պետք է եկամուտդ վերածես կապիտալի, կապիտալը՝ ձեռնարկության, ձեռնարկությունը՝ եկամտի, եկամուտը՝ ներդրումի, իսկ ներդրումը՝ ֆինանսական անկախության»։ Ջիմ  Ռոն
  • «Դու պետք է կառավարես գումարդ, այլապես դրա պակասն ընդմիշտ կկառավարի քեզ»։ Դեյվ Ռեմսի

03.06.2019

Ոգեշնչում