Ոգեշնչող մեջբերումներ քրտնաջան աշխատանքի ու հաջողության մասին

Ձեզ ենք ներկայացնում ոգեշնչող մեջբերումներ քրտնաջան աշխատելու և նրա պտուղների՝ հաջողության մասին։

  1. «Հաջողության տանող բոլոր ճանապարհներն անցնում են քրտնաջան աշխատանքի միջով»։ Էրիկ Թոմաս
  2. «Ես հասկացել եմ, որ հաջողությունը չի չափվում կյանքում հասած դիրքով, այլ հաջողության հասնելիս հաղթահարած խոչնդոտներով»։ Բուկեր Վաշինգտոն
  3. «Չկա հաջողության վերելակ, դու պետք է աստիճանով բարձրանաս»։ Զիգ Զիգլար
  4. «Հաջողությունը միշտ չէ, որ հրաշալի լինելու մեջ է, այն հաստատունության մեջ է։ Հաստատուն քրտնջան աշխատանքն է, որ բերում է հաջողության»։ Դվեյն Ջոնսոն
  5. «Քրտնաջան աշխատանքը չի երաշխավորում հաջողությունը, բայց մեծացնում է նրա շանսերը»։ Բ.Ջ. Գուպտա
  6. «Առանց քրտնաջան աշխատանքի հաջողության ձգտելը նույնն է, ինչ բերքահավաք անելն այնտեղ, որտեղ ոչինչ չես ցանել»։ Դեյվիդ Բլայ
  7. «Հաջողությունը շատ պարզ է։ Արա այն, ինչ ճիշտ է, ճիշտ ձևով և ճիշտ պահին»։ Արնոլդ Գլասոու
  8. «Կարևոր չէ, որ դու ընկել ես, կարևոր է, որ վեր բարձրանաս»։ Վինս Լոմբարդի
  9. «Աշխատիր լռության մեջ, թող քո հաջողությունն աղմուկ բարձրացնի»։ Ֆրանկ Օուշն
  10. «Քո չսիրած բանի համար քրտնաջան աշխատելը կոչվում է սթրես, իսկ սիրած բանի համար աշխատելը՝ տարերք»։ Սիմոն Սայնեկ
  11. «Ագահության և ձգտման տարբերությունն այն է, որ ագահը ցանկանում է բաներ, որոնց համար պատրաստ չէ աշխատել»։ Հաբեեբ Ականդե
  12. «Եթե հոգնել ես, ապա հանգստացիր, այլ ոչ թե հանձնվիր»։ Բանկսի
  13. «Հաջողակ մարդը աշխատանք գտնելուց հետո էլ է աշխատանք փնտրում»։ Անհայտ
  14. «Հաջողությունը կատարելության, քրտնաջան աշխատանքի, ձախողումից սովորելու, հավատարմության և հաստատակամության արդյունք է»։ Կոլին Պոուել
  15. «Հաջողությունը շարունակաբար կրկնվող փոքրիկ ջանքերի արդյունք է»։ Ռոբերտ Կոլիեր

31.05.2019

Ոգեշնչում