Ոգեշնչող մեջբերումներ սովորելու և սովորել ցանկացողների համար

Ձեզ ենք ներկայացնում ոգեշնչող մեջբերումներ տարբեր հայտնի մարդկանցից, որոնք կօգնեն ձեզ չընկճվել դժվարություններից և առաջ շարժվել։ 

 

Յուրաքանչյուրն, ով դադարում է սովորել, ծեր է՝ անկախ նրանից՝ քսան, թե ութսուն տարեկան է։Հենրի Ֆորդ
Կրթությունը գումար արժե, սակայն նույնն է նաև տգիտության դեպքում։Կլաուս Մոզեր
Կրթությունը կյանքին նախապատրաստվելը չէ, այն հենց կյանքն է։Ջոն Դյուի
Մոռացիր, որ միայն երեխաները պետք է ժամանակ տրամադրեն սովորելուն։ Եղիր ուսանող, քանի դեռ սովորելու բան ունես, հետևաբար, ամբողջ կյանքում։Հենրի Դոհերթի
Ես միշտ անում եմ այն, ինչ չեմ կարողանում անել, որպեսզի սովորեմ՝ ինչպես անել այն։Պաբլո Պիկասո
Ես միշտ պատրաստ եմ սովորել, թեև միշտ չէ, որ սիրում եմ, որ ինձ սովորեցնում են։Վինստոն Չերչիլ
Հույս ունեմ՝ գալիք տարում դուք սխալներ կանեք, քանի որ երբ սխալներ եք անում, դուք նոր բաներ եք անում, նոր բաներ փորձում, սովորում, ձեզ առաջ մղում, փոխում ձեզ և ձեր աշխարհը։Նեյլ Գայման
Ես իմացա քրտնաջան աշխատանքի արժեքը՝ աշխատելով քրտնաջան։Մարգարետ Միդ
Եթե որոշել ես սովորել, ապա ոչինչ չի կարող կանգնեցնել քեզ։Զիգ Զիգլար
Լավ է, որ ճանապարհն ավարտ է ունենում, բայց հենց ճանապարհն է, որ  վերջում կարևորվում է։Էրնեստ Հեմինգուեյ
Գիտելիքն արժեք չունի, քանի դեռ այն գործնականում չի օգտագործվում։Անտոն Չեխով
Ապրիր կարծես վաղը մեռնելու ես, սովորիր կարծես ապրելու ես հավերժ։Մահաթմա Գանդի
Երբեք թևաթափ մի արեք մարդուն, որը շարունակական աճ է ունենում, և կապ չունի, որ այդ աճը դանդաղ է։Պլատոն
Ինքնակրթությունը կրթության միակ ձևն է։Իսաակ Ասիմով
Ամենաազնիվ հաճույքը հասկանալ կարողանալն է։Լեոնարդո դա Վինչի
Տեսությունը գիտելիք է, որը չի աշխատում, իսկ պրակտիկան այն է, երբ ամեն ինչ աշխատում է, բայց չգիտես՝ ինչու։Հերման Հեսսե
Չկա հաջողության որևէ գաղտնիք։ Այն պատրաստվելու, քրտնաջան աշխատանքի և ձախողումից դասեր քաղելու արդյունք է։Քոլին Պովել
Դու կարող ես կա’մ թևաթափ լինել ձախողումից, կա’մ սովորել նրանից։ Առաջ գնա և սխալներ արա, արա այն, ինչ կարող ես։ Որովհետև հիշիր, որ այնտեղ, որտեղ կգտնես հաջողություն, ձախողման մյուս կողմում է։Թոմաս Վաթսոն
Դու կարող ես շատ օգնություն ստանալ ուսուցիչներից, բայց դու պետք է շատ բան սովորես միայնակ նստած սենյակում։Բժիշկ Սուս
Դու երբեք ինչ-որ բանի մասին ամեն ինչ չես իմանա։Ջուլիա Չայլդ

27.05.2019

Ոգեշնչում