Ոգեշնչող մեջբերումներ, որոնք կօգնեն դրական մտածել

Ցանկանում եք այնպես անել, որ բացասական մտքերն իրենց տեղը զիջեն դրականին՝ ավելի լավը դարձնելով ձեր կյա՞նքը։ Եկեք ոգեշնչվենք միասին։

 

  • «Միշտ նայիր արևի լույսին, որպեսզի չկարողանաս տեսնել ստվերը»։ Հելեն Քելլեր
  • «Հենց որ բացասական մտքերը փոխարինես դրականով, կսկսես ստանալ դրական արդյունքներ»։ Վիլ Նելսոն
  • «Միայն ու միայն դու ես պատասխանատու նրա համար, թե ով կդառնաս և որքան երջանիկ կլինես»։ Ռաչել Հոլիս
  • «Փոխիր մտքերդ և դու կփոխես կյանքդ»։ Նորման Փիլ
  • «Երեկվա օրը չես կարող վերականգնել, այդ վաղը պետք է հաղթես կամ պարտվես»։ Լինդոն Ջոնսոն
  • «Եթե չես հավանում ինչ-որ բան, ապա փոխիր այն, իսկ եթե չես կարող փոխել, ապա փոխիր նրա մասին մտածելու ձևը»։ Մերի Էնգելբրեիտ
  • «Դրական արարք անելու համար պետք է մտածել դրական»։ Դալայ Լամա
  • «Ես միշտ սիրում եմ նայել կյանքի դրական կողմին, սակայն բավական ռեալիստ եմ՝ իմանալու համար, որ կյանքը բավական բարդ է»։ Վոլտ Դիսնեյ
  • «Վատատեսությունը հանգեցնում է թուլության, իսկ լավատեսությունն՝ ուժի»։ Վիլիամ Ջեյմս
  • «Դու չես կարող քո կյանքում կայացնել դրական որոշումներ առանց այն միջավայրի, որն այդ որոշումները դարձնում է հեշտ, բնական ու հաճելի»։ Դիօակ Չոպրա
  • «Ամեն օր մենք ունենք 1,440 րոպե։ Այսինքն՝ 1,440 հնարավորություն ունենալու դրական ազդեցություն»։ Լես Բրաուն
  • «Ես շատ դրական եմ մտածում և կարծում եմ՝ հենց դա է ինձ օգնում դժվար իրավիճակներում»։ Ռոգեր Ֆեդերեր
  • «Վերաբերմունքը փոքր բան է, որը մեծ բան է փոխում»։ Վինստոն Չերչիլ

 

30.05.2019

Ոգեշնչում