Ոգեշնչող մեջբերումներ ներքին վախերը հաղթահարելու մասին

Ձեզ ենք ներկայացնում ոգեշնչող մեջբերումներ, որոնք կօգնեն հաղթահարել ձեր ներքին վախերն ու անվստահությունը և գրավել նոր բարձունքներ։

 

  • «Մտածելը չէ, որ կօգնի հաղթահարել վախը, այլ գործողությունները»։ Կլեմենտ Ստոն
  • «Եթե ցանկանում եք հաղթահարել վախը, ապա մի նստեք տանը և մտածեք դրա մասին։ Դուրս եկեք և գործի անցեք»։ Դեյլ Քարնեգի
  • Սիրողականը մտածում է, որ առաջինը պետք է հաղթահարի իր վախը, հետո նոր կկարողանա անել աշխատանքը։ Պրոֆեսիոնալը գիտի, որ վախը երբեք չի հաղթահարվում։ Նա գիտի, որ չկա անվախ մարտիկ կամ անմահ արտիստ»։ Սթիվեն Փրեսֆիլդ
  • «Համարձակությունը վախին դիմադրելն է, նրան տիրապետելը, այլ ոչ թե նրա բացակայությունը»։ Մարկ Տվեն
  • «Թույլ մի տուր, որ քո վախը կամ անպաշտպան լինելը թույլ չտան քեզ նոր բան փորձել։ Հավատա ինքդ քեզ, արա այն, ինչ սիրում ես։ Եվ ամենակարևորը՝ բարի եղիր մարդկանց նկատմամբ, անգամ երբ նրանց չես հավանում»։ Ստեյսի Լոնդոն
  • «Այն, ինչից դու վախենում ես, այն է, ինչ դու պետք է հաղթահարես»։ Լեյլա Գիֆթօ Ակիտա
  • «Ես հասկացա, որ համարձակությունը վախի բացակայությունը չէ, այլ նրա նկատմամբ հաղթանակը»։ Նելսոն Մանդելա
  • «Ես երբեք չեմ վախեցել ձախողումից, ավելի լավ է ձախողվեմ, քան չլինեմ լավագույնների մեջ»։ Ջոն Կիթս
  • «Քեզ ամենաշատը վախեցնող բանը հաղթահարելը քեզ ամենաշատն է ուժեղ դարձնում»։ Մատշոնա Դիլվայո
  • «Չկա ավելի մեծ պատրանք, քան վախն է»։ Լաո Ցզի
  • «Կյանքում ոչնչից պետք չէ վախենալ, փոխարենը պետք է հասկանալ»։ Մարի Կյուրի
  • «Փոփոխության բանալին վախերից ազատվելն է»։ Ռոզան Քեշ
  • «Նա, ով ամեն օր որևէ վախ չի հաղթահարում, չգիտի կյանքի գաղտնիքը»։ Ռալֆ Էմերսոն
  • «Վախերը մեզ ստիպում են կենտրոնանալ անցյալի վրա կամ անհանգստանալ ապագայի մասին։ Եթե մենք կարողանանք ճանաչել մեր վախը, մենք կգիտակցենք, որ հենց հիմա մեզ մոտ ամեն ինչ լավ է, հենց հիմա, այսօր մենք կենդանի ենք, մեր մարմինները հիանալի աշխատում են, մեր աչքերը հիանալի տեսնում են գեղեցիկ երկինքը, մեր ականջները լսում են մեր սիրելիների ձայնը»։ Թիչ Նհատ Հան
  • «Երբեք մի ունեցիր կատարելության վախ, դու երբեք չես հաղթահարի այն»։ Սալվադոր Դալի
  • «Ես չեմ վախենում փոթորիկներից, քանի որ սովորում եմ՝ ինչպես վարել նավս»։ Լուիզա Ալկոտ
  • «Մարդու արած ամենամեծ հայտնագործությունն այն է, որ նա կարողանում է անել այն, ինչից, որ այդքան վախենում էր»։ Հենրի Ֆորդ

29.05.2019

Ոգեշնչում